Ստոմատոլոգիա
Ատամի մաշվածություն
Բոլոր մարդկանց մոտ նկատվում է ատամի մաշվածություն: Տարբերում ենք մաշվածության 2 տեսակ՝ ֆիզիոլոգիական և ախտաբանական: Ֆիզիոլոգիական մաշվածությունը սկզբնական շրջանում նկատվում է ծամող ատամների թմբիկների շրջանում այնուհետև տարածվելով ընդգրկում է նաև կտրիչ ատամների կտրող եզրերը, ժանիքների թմբերը:
Այս գործընթացը նկատվում է ինչպես կաթնատամների, այնպես էլ մշտական ատամների ժամանակ: Ֆիզիոլոգիական մաշվածությունը նկատվում է 30 տարեկանից հետո:
30 տարեկանից հետո մաշվածությունը հիմնականում ընդգրկում է էմալային շերտը:
40 տարեկանից հետո գործընթացը խորանալով ընդգրկում է նաև դենտինային շերտը, որի հետևանքով նկատվոււմ է դեղնավուն լաքավորում:
50 տարեկանում մաշվածության գործընթացն արագանում է և ատամի գունավորումը նույնպես փոփոխվում է ՝ դեղնավունը փոխվում է շականակագույնի:
60 տարեկանում ավելի նկատելի է դառնում կտրիչ ատամների մաշվածությունը:
70 տարեկանում նկատվում է ատամի մաշվածություն 1/3-ից ավելին և մակերեսները պատված են III-ային դենտինային շերտով՝մուգ շականակագույն, որն ընդգրկում է ամբողջ ծամող և կտրող մակերեսն ու պաշտպանում նյարդը մեխանիկական և քիմիական ազդակներից:
Բացի ֆիզիոլոգիական մաշվածությունից հանդիպում է նաև ախտաբանական մաշվածություն, որը հիմնականում հանդիպում է համակարգային հիվանդությունների ժամանակ: Ախտաբանական կծվածքը, ոչ ճիշտ պատրաստված արհեստական ատամները, նյարդային համակարգի լարվածությունը /բրուքսիզմ/, ատամներին չափից ավելին ծանրաբեռնելը, որոշ խմբաքանակի ատամների բացակայությունը, կենցաղային կամ աշխատանքային վնասակար նյութերը, ատամի ոչ լիարժեք ձևավորված կարծր հյուսվածքը ախտաբանական մաշվածության պատճառ կարող են հանդիսանալ:
Տարբերում ենք ատամի մաշվածության 4 աստիճան՝
I° ծամող ատմի թմբիկները, էմալային շերտը ներառյալ կտրիչների կտրող եզրերը,
II° ընդգրկվում է նաև ժանիքների թմբերը, ծամող ատամների թմբիկները և կտրիչների կտրող եզրերը,
III° ծամող մակերեսի էմալային և դենտինային շերտերը, մինչև պսակի 1/2-ը,
IV° մեծ մասամբ մաշվածություն նկատվում է պսակի 2/3 կամ պսակը ամբողջովին բացակայում է մինչև ատամի վզիկային մակարդակը:
Ատամի ախտաբանական մաշվածությունը սկսվում է ատամի զգայունության բարձրացումով: Զգայունությունը բարձրանում է ջերմային գրգռիչների նկատմաբ՝ տաք և սառը, այնուհետև քիմիական և հետո մեխանիկական գրգռիչների նկատմամբ:
Հատկանշական է այն փաստը, որ ախտաբանական մաշվածության ժամանակ մեծ մասամբ նյարդը պահպանում է իր կենսունակությունը: Դա կատարվում է մեր օրգանիզմի պաշտպանական ռեակցիայի հաշվին, որի հետևանքով զմռսվում է դենտինային խողովակները և ատամի մակերեսը պատվում է III-ային դենտինով: Ատամների մաշվածության հաշվին կարող է փոխվել դեմքի 1/3 հատվածի բարձրությունը, փոփոխվում է ատամնաշարի փոխհարաբերիությունը, բերում է առաջկզակություն /պռոգենիա/, որի հետևանքով քունքստործնոտային հոդում ծանրաբերնվածությունը մեծանում է:
Եթե մաշվածության մեջ է ընդգրկվում մեծ քանակի ատամներ կամ ամբողջ ատամնաշարը, ապա կարող է տեղի ունենալ դեմքի ստորին 1/3-ի իջեցում, որը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների.
I. դիմային գանգի տեսքի փոփոխման,
II. դիմային մկանների ձգման կամ թուլացման,
III. խոսելիս կամ ժպտալիս էստետիկ տեսքի փոփոխման,
IV. քունքստործնոտային հոդի հիվանդություններ:
Մեծ մասամբ ստոմատոլոգիայում առաջացած խնդիրները կապված են ատամի հետ, սկսած ատամնափութից, նրա բարդություններից, որի հետևանքով, ի վերջո, կարող է առաջանալ անատամություն:
1. Հիմնականում տուժում է աղեստամոքսային տրակտը՝ չմանրացված սնունդ ստանալուց:
2. Առաջանում է քունքստործնոտային հոդի լարվածություն:
Ի՞նչ է դա իրենից ներկայացնում:
Քունքստործնոտային հոդերը երկուսն են, որոնք տեղակայված են զուգահեռ: Նրանք ապահովում են ստորին ծնոտի շարժունակությունը: Բերանի խոռոչում ատամների և ատամնաշարի փոփոխությունն անդրադառնում է քունքստործնորային հոդի վրա: Դիմային գանգի ստորին 1/3-ի բարձրության նվազումը կամ բարձրացումը, որը տեղի է ունենում ատամների մաշվածության կամ արհեստական ատամների հետևանքով, կարող է բերել քունքստործնոտային հոդի լարվածության: Քունքստործնոտային հոդում տեղի է ունենում հոդագլխիկի դիրքի շեղում, կենտրոնական օկլյուզիայի դիրքում այն տեղակայվում է հետ և ներքև: Հոդագլխիկի այս դիրքը բերում է հոդի գերծանրաբեռնվածության, ինչը կարող է պատճառ հանդիսանալ հոդում աճառային, մկանային, նյարդային, ոսկրային հյուսվածքների ախտաբանական փոփոխությունների, որոնց հետևանքով ծամելը, խոսելը, ծիծաղելը /հոդի ցանկացած շարժում ուղեկցվում է ցավային երևույթներով/:
1. աղմուկ ականջում,
2. ֆունկցիայի ժամանակ ցավի ուժեղացում,
3. հոդախախտ,
4. բերանի սահմանափակ բացում,
5. հոդի աշխատանքի ժամանակ՝ շրխկոց,
6. դեմքի այտուց,
7. ցավեր հոդում,
8. մկանայի սպազմ /թրիզմ/,
9. ինքնազգացողության թուլացում /գլխացավ, սրտխառնոց/:
ՔՍԾՀ հիվանդությունների հետազոտությունը և ախտորոշումը դժվար չէ, եթե կան մաշված ատամներ, լարվածություն և ցավի զգացողություն, երբ սնունդն ընդունելը դարձել է ցավոտ և կա բերանի շարժումների ժամանակ սահմանափակում... ուրեմն պետք չէ ուշացնել:
| Հասցե ք. Երևան, Կոմիտաս 33շ, 14/1 |
| Հեռախոս +374 10 32 03 33, +374 91 32 03 33 |
| Էլ. հասցե [email protected] |
| Վեբ կայք www.medlux.am |
16.05.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ